Հարգելի՛ տնտեսավարող,
Հայտնում ենք Ձեզ, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1629-Ն որոշումն ու համապատասխան հավելվածը և 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1631-Ն որոշումն ու հավելվածը։
Խնդրում ենք մինչև հոկտեմբերի 1-ն ապահովել սույն իրավական կարգավորումների պահանջների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները։ Հարցերի դեպքում զանգահարել Տեսչական մարմնի անասնաբուժական վարչություն՝ (015) 404048 հեռախոսահամարով։
Սույն որոշումներով փոփոխություները վերաբերում են՝
  • սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգին և ներկայացվող պահանջներին,
  • ինչպես նաև կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի և այլ ապրանքների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրմանն առնչվող իրավական կարգավորումներին։
N 1629-Ն որոշումը նպատակ ունի բարձրացնել սպանդանոցներում վերահսկողության արդյունավետությունը, որի արդյունքում հնարավոր կլինի կանոնակարգել առանց սպանդանոցային մորթի իրականացման կենդանական ծագման մթերքի իրացումը, ինչպես նաև սպանդանոցում դրոշմման միջոցով ապահովել սպանդանոցային ծագման մթերքի հետագծելիության և նույնականացման գործընթացը։
N 1631-Ն որոշման ընդունման արդյունքում հնարավոր կլինի վերահսկել N 5 ձևի անասնաբուժական վկայականի պիտակներով իրացվող կենդանական ծագման մթերքի շրջանառությունը։